Կոմիտասի անունը կրող վայրեր

1. Կոմիտաս պողոտա

Երևանի Արաբկիր վարչական շրջանում է:Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի: Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն:

Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից Մհեր Մկրտչյանի հրապարակից և ձգվում մինչև «Լամբադա» կամուրջի և Ազատության պողոտայի հատման խաչմերուկը։

Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ:

yerevan_konservatory_tours_to_armenia_001

2.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

Սկսզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։

Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ

Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝

  • դաշնամուր
  • նվագախմբային գործիքներ
  • խմբավարություն
  • մեներգեցողություն
  • կոմպոզիցիա
  • երաժշտագիտություն

Կոնսերվատորիայի բաժիններում սովորում են հազարից ավելի ուսանողներ, 120-ը` արտերկրից:

komitas-paradon

3.Կոմիտասի հուշարձան

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։

  • Ճարտարապետ՝Ֆենիքս Դարբինյան
  • Քանդակագործ՝Արա Հարությունյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից , բարձրությունը 3 մետր է։

komitas_park_yerevan_001

4.Կոմիտասի անվան պուրակ

Գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։

Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը(քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան, 1988թ.)։ Պուրակի տարածքում 1963 թվականին տեղադրվել է Սայաթ-Նովայի հուշաղբյուրը:

300px-d5bad5a1d5b6d5a9d5a5d5b8d5b6_d5afd5b8d5b4d5abd5bfd5a1d5bdd5ab_d5a1d5b6d5bed5a1d5b6_d5a6d5a2d5b8d5bdd5a1d5b5d5a3d5b8d682_4

5.Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն

Հիմնադրվել է 1936 թ-ին, երբԿոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։ Հետագայում գերեզմանատունը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի։ Կոմիտասի անվան պանթեոնում են թաղված նաև, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Զորյանի, Շուշանիկ Կուրղինյանի,Վիլյամ Սարոյանի,Վահան Տերյանի, Սերգեյ Փարաջանովի, Օհան Դուրյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Ալեքսանդր Շիրվանզադեյի, Խորեն Աբրահամյանի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի, Կարեն Դեմիրճյանի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի,Գոհար Գասպարյանի և այլոց աճյունները:

Mshakujt_MH_Komitas-tangaran

6.Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ

Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին:

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։

13529828700

7.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով