Մայրենի

1․ Կարդա՛ Վ. Սարոյանի «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել մարդկանց» առակը:

Հարցեր և առաջադրանքներ

  •  Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը: որ տհաճ է երբ մարդը դժգոհ է
  • Բնութագրի՛ր կույրին:դարձյալ դժգոհ
  • Նոր վերնագիր մտածի՛ր:դարձյալ դժգոհ

2․ Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը կարդա՛-վերհիշի՛ր։ Անգի՛ր սովորիր 1-ին, 2-րդ, 3-րդ բանաստեղծական տները(առավոտյան ընդհանուր պարապմունքներին արտասանելու ենք)։

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով