Ուրբաթ-համերգ՝ «Առավոտ լուսաբեր Հայաստան երկրի….»

Ուրբաթ-համերգ՝ «Առավոտ լուսաբեր Հայաստան երկրի….»

Օր՝ ապրիլի 28

Վայր՝ Մայր դպրոց

Ժամ՝ 15.15

Պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց

Մասնակիցներ՝ 2-5-րդ դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլք

Բովանդակություն՝ հանրակրթական երգչախմբերով, պարախմբերով գովք հայրենիի. երգեր, խմբերգեր, պարերգեր, պարեր, ընթերցումներ Չարենցից, Թումանյանից

Խմբավարներ՝ Հասմիկ Մաթևոսյան, Արմենուհի Սոկրատունի

Նվագակցողներ՝ Լիլիթ Առաքելյան(դաշնամուր), Մարինե Մկրտչյան(դաշնամուր), Արթուր Գրիգորյան(դուդուկ), Մարիամ Մնացականյան(սազ), Ռաֆայել Պետրոսյան (կոպալ)

Լուսաբանումը՝ Հովհաննիսյան Քնարիկ, Տիգրան Գասպարյան

Տեխնիկական սպասարկումը` Էմիլ Զաքարյանի և սովորողների

Ծրագիր

 

  • Միասնական կատարում. «Անդաստան», խոսք Դ. Վարուժան, երժ. Մ. Խորենացի, մշ. Ա. Շահնազարյան, նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

  • «Ես իմ անուշ Հայաստանի»խոսք Ե. Չարենց, երժ. Տ. Մանսուրյան-4-5-րդ դասարանական երգչախումբ, նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Կրկ. Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Կրկ. Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

  • Միասնական ընթերցում ենք Չարենց

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

  • Մ. Եկմալյան՝ «Ով հայոց աշխարհ»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Ո՜վ Հայոց աշխարհ,
Հարազատ պայծառ,
Զավակներիդ օթևան,
Հավերժական հանգրվան:

Քո հպարտ երգը,
Քո ազատ կյանքը,
Թող հնչի հավետ,
Թող ծաղկի հավետ:

Ո՜վ Հայոց մեր աշխարհ,
Դու ցընծա՛ դարեդար:

  • Կոմիտաս՝ «Առավոտ լուսաբեր»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Առաւօտ լուսաբեր Հայաստան երկրի,

Բուրաստան ծաղկախիտ կողմանցն հիւսիսի,

Նախկին լուսաւորիչ, պըսակ պանծալի,

Թադէոս Առաքեալ, ընդե՞ր կաս հեռի:

Ո՜հ, մանկունք Սիօնի,

Պար առեալ ցընծացէ՛ք

Ի սոյն խնջոյքի:

  • Կոմիտաս՝ «Իմ հայրենյաց հոգի Վարդան»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

Որ Տղմուտի ափերին քով,

Վաթսուն հազար կտրիճներով,

Զարկիր, զարնվար, ինկար քաջ-քաջ,

Պարսիկ սփռած ի ձախ, ի աջ:

Իմ հայրենյաց հոգի Վարդան,

Անուշ, Վարդան, Վարդան, Վարդան

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան,

Հոգիս հոգվույդ եղնի ղուրբան:

  • Միասնական ընթերցում ենք Թումանայան

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

  • Միասնական կատարում` Կոմիտաս «Անձրև եկավ». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի
  1. Անձրև եկավ շաղալեն,
    Ուռու տերև դողալեն,
    Վա՜յ, լե, լե, լե,
    Լե, լե, լե, լե, լե, լե: – 2 անգամ
  2. Հրես, եկավ իմ աղբեր,
    Ալ ձին տակին խաղալեն:
    Վա՜յ, լե, լե, լե,
    Լե, լե, լե, լե, լե, լե: – 2 անգամ
  3. Խալիչեքը փռել եմ,
    Նախշուն բարձեր դրել եմ:
    Վա՜յ, լե, լե, լե,
    Լե, լե, լե, լե, լե, լե: – 2 անգամ
  • Միասնական կատարում՝ Կոմիտաս «Հոյ, Նազան». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Ջան, Նազան իմ, Նազան իմ,

Կրկ․

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

2.Գարնան սիրուն ծաղիկ ես,

Հոյ, Նազան իմ, Նազան իմ,

Ինձ համար աղունակ ես,

Ջան, Նազան իմ, Նազան իմ,

Կրկ․

Նազան, դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

3.Գլխիս վրով պտույտ տուր,

Հոյ, Նազան, իմ Նազան իմ,

Նաշխուն թև-թիթեռնիկ ես,

Ջան, Նազան իմ, Նազան իմ:

Կրկ․

Նազան դու բարով եկար,

Կանաչ սարերով եկար,

Խոր-խոր ձորերով եկար:

  • Սյուզի Մարգարյան և ընկերներ. Պարերգեր ծնողական համայնքի հետ
  • Միասնական ընթերցում ենք Թումանայան

Է՜յ կանանչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

  • Միասնական կատարում՝ Կոմիտաս՝ «Սար, սար». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Սա՜ր, սա՜ր,

Ես սարերի ծաղիկն եմ.

Ջա՜ն, ջա՜ն,

Ես Լևոնի քուրիկն եմ:

2.Սա՜ր, սա՜ր,

Ժամի դռնեն դուս էլա,

Ջա՜ն, ջա՜ն,

Արևի պես լուս էլա:

3.Սա՜ր, սա՜ր,

Էն սարին սա՛ր չեմ ասի,

Ջա՜ն, ջա՜ն,

Վատ տղին, լավ չեմ ասի:

4.Սա՜ր, սա՜ր,

Հացեմ թխել փրփռի,

Ջա՜ն, ջա՜ն,

5.Վատ խոսողը քրքրի:

Սա՜ր, սա՜ր,

Ես սարերի ծաղիկն եմ.

Ջա՜ն, ջա՜ն,

Ես Լևոնի քուրիկն եմ

  • Միասնական կատարում՝ Կոմիտաս՝ «Եղնիկ». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի
  1. —Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես արծել:
    —Ասիս-Մասիս սարն եմ արծել:
    —Եղնի՛կ, դու ո՞ր ջուրն ես խըմել:
    —Սառն աղբյուրի ջուրն եմ խըմել:
  2. —Եղնի՛կ, դու ո՞ր սարն ես քընել:
    —Հայոց Անի սարն եմ քընել:
    —Եղնի՛կ, դու ո՞ր ծառն ես քերվել:
    —Ծառ խընկենի ծառն եմ քերվել:
  • 2-րդ և 3-րդ դասարանների երաժշտության ընտրությամբ գործունեության խումբԱրմենուհի Թամոյան և ընկերներ

Ք. Կարա-Մուրզա՝ «Լեպոհո լե, լե»

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե, լե

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Կրկներգ.Հոդալլո ջան,

Հոդալլո ջան,

Հոդալլո:

Աչեր սիրուն,

Դարալլո ջան,

Դարալլո:

Քամին փչեց սարի լանջին,

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Հովը շնկաց ծառի տակին,

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Կրկներգ.Հոդալլո ջան,

Հոդալլո ջան,

Հոդալլո:

Աչեր սիրուն,

Դարալլո ջան,

Դարալլո:

Ելնենք սարը, բռնենք պարը,

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Բացվի օրը, մտնենք ձորը,

Լեպոհո, լե, լե, լեպոհո, լե:

Կրկներգ.Հոդալլո ջան,

Հոդալլո ջան,

Հոդալլո:

Աչեր սիրուն,

Դարալլո ջան,

Դարալլո:

  • Միասնական ընթերցում ենք Թումանայան

Արագիլ

Արագի՛լ, բարով եկար,
Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր։

Արագի՛լ, երբ գընացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՜ փըչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան։

Արագի՛լ, բարով եկար,

Հա՜յ, արագի՛լ, բարով եկար.
Բունըդ շինիր էն հին ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին։

  • Միասնական կատարում՝ Կոմիտաս՝ «Լորիկ». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Առավոտյան փչեց հով,
Արտը ծըփաց դարձավ ծով,
Արտի միջից թըռավ լոր,
Թըռավ, ընկավ սար ու ձոր:

Այ լորիկ, ջան, լորիկ,
Կըլորիկ ու թըմբըլիկ:

Լորիկ, լորիկ, այս տարի
Արտըս ցանել եմ գարի,
Ուր որ գընաս` շուտ արի,
Արտիս միջին ծըվարի:

Այ լորիկ, ջան, լորիկ,
Կըլորիկ ու թըմբըլիկ:

  • Միասնական կատարում՝ Կոմիտաս՝ «Քելե-քելե». նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Քելե, քելե քելքիդ մեռնեմ

Քո գովական խելքիդ մեռնեմ

Սիրավոր լորիկ, վիրավոր լորիկ

Լորիկ, Սևավոր լորիկ, լորիկ ջան

2.Քելե, քելե սոյիդ մեռնեմ

Քո չինարի բոյիդ մեռնեմ

Սիրավոր լորիկ, վիրավոր լորիկ Լորիկ,

Սևավոր լորիկ, լորիկ ջան:

  • Հյուսիսային դպրոցի ուսուցչական համույթ

Պարերգ՝ «Ծամիս թորգի», պար՝ «12 ոտք»

1.Ծամ իս թորգի էրան էրան,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Բոլոր էրես, պզտիկ բերան,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

2.Դու էլեր իս հալա հուլա,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Քու տոտիկներ ամպի քուլա,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

3.Քու ծամ քաշուկ Վանա ծովեն,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Կըշընկշընկաս արտի զովեն,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

4.Դու հոտոտ իս քանց մանուշակ,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Իգամ ձեր տուն, դառնամ մշակ,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

5.Աշուն էկավ, հելա գացի,

Խորոտիկ, հայ, խորոտիկ,

Խորոտ տուն չէր, նըստա լացի,

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Խորոտիկ, ջան, խորոտիկ:

Պար՝ 12 ոտք

Միասնական կատարում՝ Ջանիման, Մոկաց շուկեն

  • Ջանիման. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

1.Ջանիման, ջանիման,

Տուն եմ շինել գետի բերան,

Ջանիման, ջանիման,

Վրեն գցել երկու գերան:

Ջանիման, ջանիման,

Մեկը բոխի, մեկը ծիրան,

Ջանիման, ջանիման,

Բոխին կոտրավ մնաց ծիրան:

2.Ջանիման, ջանիման,

Մեր տուն ձեր տուն մոտիկ, մոտիկ,

Ջանիման, ջանիման,

Խջնենք բաղչեն քաղենք խոտիկ:

Ջանիման, ջանիման,

Տանենք դնենք մսրա մոտիկ,

Ջանիման, ջանիման,

Տեսնինք ում յարն է խորոտիկ:

Ջանիման, ջանիման:

  • Մոկաց շուկեն. նվագակցությունը՝ Մարինե Մկրտչյանի

Մոկաց շուկէն լէն ու հէրկէն,
Հա լալէ, ջան լալէ,
Մոկաց շուկէն լէն ու հէրկէն,
Հա լալէ, ջան լալէ։
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե
Էրկու ջահէլ կէրթէն կուկյէն,
Հա լալէ , ջան լալե։
Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ,
Հա լալէ, ջան լալէ
Մէկն էր բեղօվ, մէկն էր անբեղ,
Հա լալէ, ջան լալէ։
Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ,
Հա լալէ , ջան լալէ,
Էն ինչ բեղօվ, տընօվ, տեղօվ,
Հա լալէ , ջան լալէ,
Էն ինչ անբեղ՝ անտուն, անտեղ,
Հա լալէ , ջան լալէ։
Էն ինչ անբեղ՝ անտուն, անտեղ,
Հա լալէ, ջան լալէ։

  • Միասնական ընթերցում ենք Թումանայան

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Է. Հովհաննիսյան՝ «Էրեբունի Երևան»-4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

1.Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի։
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

Կրկ. Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։

2.Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել։
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես։

Կրկ. Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի։
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն։

  • Շ. Ազնավուր՝ «Քեզ համար, Հայաստան»4-5-րդ դասարանական երգչախումբ. նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի

Քեզ համար նոր գարուն կգա

Եվ պայծառ կշողաս նորից

Ձմռան բոցից դու մահաբեր

Կհառնես ինչպես փյունիք կրկին,

Հայաստան:

 

Կըզնգա երգդ ամենուր

Կուռ կամքով վեր կսլանա

Աստված պահի քո հողը սուրբ

Ապրիր հավերժ ու երջանիկ

Իմ սեր Հայաստան:

 

Ոսկե արևը թող ժպտա

Քո սուրբ հողին

Հար ցնծա՛ իմ Հայաստան աշխարհ

Արցունքը քո շրթին

Թող հույսը քեզ օգնի

Ու դարեդար, քեզ ապրեցնի:

 

Քո փառքին ինքդ տիրանաս

Ձայնդ զիլ աշխարհում թնդա

Աստված պահի քո հողը սուրբ

Ապրիր հավերժ ու երջանիկ

Իմ փառք,իմ գարուն, իմ արև Հայաստան:

  • Ստ. Լուսիկյան՝ «Նոր Հայաստան»-4-5-րդ դասարանական երգչախումբ.նվագակցությունը՝ Լիլիթ Առաքելյանի
  1. Դու Արարատ կանչող երկիր

Մեր հույսերով օծված:

Մեր հին Կիլիկիա

Մեր նոր Արմենիա

Լույս է իջել հողիդ:

Կրկ. Անունդ թող օրհնյալ լինի

Հուշերդ թող անցյալ լինեն:

Եվ թող, որ միշտ Աստված պահի

Երկիրը մեր:

2. Դու Վարդանանց երկիր մեր սուրբ

Հուր ու սրով անցար:

Մեր հին Կիլիկիա

Մեր նոր Արմենիա

Լույս է իջել հողիդ:

Կրկ. Անունդ թող օրհնյալ լինի

Հուշերդ թող անցյալ լինեն:

Եվ թող, որ միշտ Աստված պահի

Երկիրը մեր:

Ամեն, ամեն:

Միասնական պարեր

  • Կարնո քոչարի
  • Էջմիածին
  • Շորոր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով