Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում Հայրենագիտություն

Նյութեր Վահագն Վիշապաքաղ — Գասպարյան Մարի (edublogs.org) Արա Գեղեցիկ և Շամիրամ — Գասպարյան Մարի (edublogs.org) ԼՈՌԻ — Գասպարյան Մարի (edublogs.org) Վայոց ձոր — Գասպարյան Մարի (edublogs.org) 10 ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ — Գասպարյան Մարի (edublogs.org) Գյումրու եկեղեցիները — Գասպարյան Մարի (edublogs.org) Շիրակի մարզ — Գասպարյան Մարի (edublogs.org) ՈՒՐԱՐՏՈՒ.ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ — Գասպարյան Մարի (edublogs.org) […]

Սնկեր

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասը բազմաբջիջ է: Սնկերի մարմինը կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերվում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։ Սնկերը ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց՝ սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի […]

Պատրաստվում ենք ճամփորդության

Ծաղկունք,  գյուղ Գեղարքունիքի մարզում, Հրազդան գետի աջափնյա հատվածում,  մարզկենտրոնից 40 կմ հյուսիս-արևմուտք,Սևան քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա, փռված Փամբակի լեռների բազուկը կազմող Սբ. Հովհաննես, Աբազանցդոշ, Խաչիդոշ սարերի և Թափիդոշ բլրի ստորոտին:   Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքը հիմնադրվել է 1828թ.-ին: Համայնքը Սևան շրջկենտրոնից գտնվում է 10կմ հյուսիս-արևմուտք, ծովի […]

սիրելի կենդանին

Առյուծները ամենափոքր սիրտն ունեն՝ մյուս բոլոր գիշատիչների համեմատ:   Հնագույն ժամանակներից առյուծը համարվում էր խիզախության, տղամարդկության և քաջության խորհրդանիշը:   Առյուծի ճիրանները կարող են հասնել 7 սմ-ի:   Մինչև 2 տարեկան առյուծները ընդհանրապես չեն կարող մռնչալ:   Գիշերն առյուծները մարդուց 6 անգամ լավ են տեսնում:   Թեև առյուծները խոշոր ատամներ ունեն, սակայն սնունդը չեն ծամում, […]

Մայրենի

Կարդա՛ Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» ավանդությունը։ Անծանոթ բառերը բացատրի՛ր։ Վկա-որևէ դեպքի՝ իրադարձության ևն անձամբ ներկա եղած մարդ, ականատես: Ջոկ-մյուսներից բաժանված՝ առանձնացած։ Զորություն-ուժ։ Քսակ-դրամաքսակ։

Հնարագետ ջուլհակը

3   Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։   «Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։   Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին […]

Եղանակ, դրա տիպերը, եղանակի կանխատեսումը

Եղանակ, դրա տիպերը: Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:   Եղանակը կախված է օդի ջերմաստիճանից, ճնշումից և խոնավությու­նից: Դրանք […]

Ապրիլի 3

Բլոգումդ ամփոփի՛ր  «Ուսումնական գարուն» նախագիծը։ Հետևյալ բանաստեղծությունները կրկնի՛ր, շատ լավ անգի՛ր սովորիր(«Ձոն» ստուգատեսին այս բանաստեղծությունները արտասանելու ենք)՝ Ե․ Չարենց․ «Հայրենիքում» Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։ Երկինքներ, որպես երազներ հոգու։ Երկինքներ, որպես մանկական աչեր։ Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճի Ու նայում էի թափանցիկ հեռուն — Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ […]

Մայրենի

Գոյականի տեսակները շնչավոր և անշունչ գոյականներ անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ հատուկ  և հասարակ գոյականներ նյութական և վերացական գոյականներ Գրի՛ր վարժությունները։ 1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը: Ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:-հասարակ Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, […]

Մարտի 10

Մասնակցի՛ր մայրենիի ֆլեշմոբին՝  4-5-րդ դասարաններ: Մարտի 13-ը Ե․ Չարենցի ծննդյան օրն է։ Համացանցից դո՛ւրս գրիր հետաքրքիր կենսագրական տեղեկություններ Չարենցի մասին։ Եղիշե Չարենցի մասին հետաքրքիր փաստեր Չարենցի պատանեկան տարիների մտերիմերը Չարենց անվանումը բացատրում են,նրանով, որ նա փոքր ժամանակ շատ աշխույժ և չար երեխա է եղել: Տանը նրան այնքան են չար անվանել, որ անունը Չարենց էլ մնացել է։ […]