Իմ ամառվա մասին

Ինձ մոտ օրերը հիմնականում այսպես են անցնում․ ես ամեն ինչ մանրամասն չեմ պատմելու՝
ես արթնանում եմ 7։50-8։20, և գնում եմ տատիկի տուն, այնտեղ ես զբաղվում եմ իմ գործերով, ինչպես նաև գնում եմ խանութ։ Իսկ 4։10-4։20 ես գնում եմ իմ եղբորը բերելու իր մանկատարտեզից։ Իսկ 6։50-7։40 մայրիկս է գալիս իմ հետևից և տանում է տուն։

բայց ինձ մոտ կան ոչ տնային օրեր
հունիսի  19 — ես գնացել եմ նկարվելու անձնագրի համար
հուլիսի  3 — ես գնացել եմ իմ բարեկամի կնունքի արարողությանը
հուլիսի  10 —  մայրիկս իմ համար ծովախոզուկ գնեց, որին ես անվանեցի Լերոյ
հուլիսի  13 — ես գնացի մայրիկի ընկերուհու հետ զբոսնելու և նրան Երևանի տեսարժան վայրերը ցույց տալու, քանի որ նա հյուր է եկել մեզ Ամերիկայից
հուլիսի 15 — ես այս ամառվա համար առաջին անգամ գնացի լողավազան մայրիկիս հետ
հուլիսի  17 — ես գնացել եմ իմ ընկերուհու ծննդյան խնջույքին, մենք շատ պարեցինք և ուրախացանք
հուլիսի 18 — ես գնացել եմ ակնաբույժի մոտ՝ տեսողությունս ստուգելու
հուլիսի 23 — մենք գնացել ենք Տիգրան Ձիթողցյանի տուն-թանգարան։ Նա այնքան գեղեցիկ է նկարում ու իրական։ Նրա շունիկը ուզում էր իմ եղբոր խաղալիքը վերցնել, իսկ ես չէի տալիս, ու նա թռավ իմ վրա։
հուլիսի  30 —  մեր տունը եկել են մաքրելու
օգոստոս 4 — ես գնացի մայրիկի նույն ընկերուհու հետ Երևանի 2800ամյակին նվիրված այգի։ Մենք մի լավ թրջվեցինք
օգոստոս 6 — մենք գնացել ենք կահույքի խանութ՝ իմ նոր սենյակի համար կահույք ընտրելու
օգոստոս 13 — ես նորից գնացել եմ լողավազան
օգոստոս 27 — իմ ծնունդն է, մենք իմ ընկերուհիների հետ նշեցինք լողավազանում։ Շատ ուրախ անցավ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով