Տարածական մարմինների ֆլեշմոբ

Մենք ուսումնասիրելու ենք միայն «ուղիղ շրջանային գլանը»։ Նրա մակերևույթը կազմված է երկու հիմքերից և կողմնային մակերևույթից։ Ուղիղ շրջանային գլանի հիմքերը երկու հավասար շրջաններ են, որոնք տեղադրված են զուգահեռ հարթություններում այնպես, որ նրանց կենտրոններով անցնող ուղիղը ուղղահայաց է այդ հարթություններին։ Այդ ուղիղը կոչվում է գլանի առանցք։ Գլանի կողմնային մակերևույթը կազմում են նրա հիմքերին ուղղահայաց բոլոր այն հատվածները, որոնց ծայրերը պատկանում են հիմքերի շրջանագծերին։ Այդ հատվածները կոչվում են գլանի ծնորդներ, իսկ հիմքերի կենտրոնները միացնող հատվածը՝ գլանի բարձրություն։ Դրանք իրար հավասար հատվածներ են։ Ծնորդի երկարությունը հավասար է բարձրությանը։ Եթե գլանի կողմնային մակերևույթը կտրենք ծնորդով, նրա փռվածքը կլինի ուղղանկյուն, որի կողմերից մեկը հավասար է գլանի ծնորդին, իսկ մյուսը՝ գլանի հիմքի շրջանագծի երկարությանը։ Ուստի եթե h–ով նշանակենք գլանի բարձրությունը, իսկ r–ով՝ հիմքի շառավիղը, ապա գլանի կողմնային մակերևույթի մակերեսը՝

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով